«Զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը». Փաշինյան

«Զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը». Փաշինյան

«ՊԲ ստորաբաժանումները շարունակում են գտնվել այն տեղերում, որտեղ գտնվել են հրադադարի հաստատման պահին:

Այսօր, ցավոք, մի միջադեպ է տեղի ունեցել Ստեփանակերտի մոտ: Ընդհանուր առմամբ, հրադադարի ռեժիմը պահպանվում է: Կան կոմունիկացիոն բարդություններ` դեպի Մարտակերտ և Մարտունի տանող ճանապարհներին:

Զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, պաշտոնական լրահոսով ինչ տրվել է, դա է ճշմարտությունը, մնացյալը ճիշտ չեն, ստուգված չեն:

Լեռնային Ղարաբաղում ստեղծված քննարկումներին ՀՀ-ն ոչ մի մասնակցություն չի ունեցել: Մենք միայն տեղյակ ենք եղել գործընթացներից, բայց որևէ մասնակցություն չենք ունեցել: Ես միայն իմ տարակուսանքն եմ հայտնել ՀՀ զինված ուժերը ԼՂ-ից դուրս բերելու մասին, այն պարագայում, երբ ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի:

Բանակցությունների պրոցեսը տարել են ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիիիչները ԼՂ ներկայացուցիչների հետ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: