Իմ ու Սուրեն Պապիկյանի հարաբերությունները լարված չեն, ոչ մի խնդիր չունենք․ Սասուն Միքայելյան

Իմ ու Սուրեն Պապիկյանի հարաբերությունները լարված չեն, ոչ մի խնդիր չունենք․ Սասուն Միքայելյան

Իմ ու Սուրեն Պապիկյանի հարաբերությունները լարված չեն, ոչ մի խնդիր չունենք։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ խոսելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունների մասին, թե վերջինիս և ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հարաբերությունները լարված են։ 

«Զարմանում եմ, թե ոնց են նման բան գրել, ես որևէ խնդիր չունեմ ոչ մեկի հետ, առավել ևս բանակի։ Երկար տարիներ է՝ ՊՆ-ի հետ համագործակցված մենք կատարում ենք մեր առաքելությունը։

Մենք ՀՀ պետական սահմանի գրեթե ամբողջ երկայնքով մարտական հերթապահություն ենք իրականացնում։ Առանց ՊՆ-ի հետ համագործակցելու ո՞նց կարող ենք դա անել»,- ասաց նա։ 

Հարցին՝ նույն ժամանակ նկատելի՞ է, որ ԵԿՄ-ն չի մասնակցում ՊՆ-ի կազմակերպած միջոցառումներին, վերջինս պատասխանեց․  

«Ես ամեն օր զորամասներ եմ այցելում, և այնպես չէ, որ պետք է կազմակերպվեն, ինչ-որ հատուկ միջոցառումներ լինեն, որ ես զորամասներ այցելեմ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում