Ինչու է քնած ժամանակ մարմինը հանկարցակի ցնցվում․ 3 հիմնական պատճառները

Ինչու է քնած ժամանակ մարմինը հանկարցակի ցնցվում․ 3 հիմնական պատճառները

Քնի ընթացքում անսպասելի ցնցումները կոչվում են հիպնոտիկ հրումներ: Ըստ գիտնականների հաշվարկի բնակչության 70%-ը զգում է այդ ցնցումները կյանքի մի որևէ հատվածում:

Այժմ կպատմենք, թե ինչ է իրենից ներկայացնում հիպնոտիկ հրումը և որոնք կարող են լինել դրա առաջացման պատճառները

Քնի ընթացքում մարդը գտնվում է մի շրջանում, որը կոչվում է գիտակցության հիպտնոտիկ փուլ: Ցնցումից առաջ ուղեղը ահազանգ է ստանում արագ արթնանալու մասին, որովհետև ինչ-որ բան է տեղի ունենում օրինակ՝ մկանային ձգում:

Այդ ժամանակահատվածում ստացված կոտրվածքները կարող են հիշեցնել շոկ ցնցում կամ արագ և սրընթաց ռեակցիա: Դժվար է հստակ ասել թե ինչն է հիպնոտիկ ցնցումների պատճառը սակայն գոյություն ունեն մի քանի տարբերակներ կապված նրա վերջինիս հետ։

Բժշկական պատճառ․

Ցնցումները կարող են ունենալ բժշկական պատճառներ, ինչպիսիք են նյարդային ոտքի ախտանիշը կամ գլխուղեղի վնասվածքը: Նյարդային ոտքի ախտանիշը ներվային համակարգի թերություն է որը ոտքերն անընդհատ շարժելու ցանկություն է առաջացնում և ավարտվում է ցնցումով: Իսկ գլխուղեղի վնասվածքները ևս կարող են ցնցում առաջացնել որովհետև դրանք խափանում են ուղեղի աշխատանքը

Անհանգստություն․

Ոմանք ավելի շատ են ստրեսի ենթարկվել, քան մյուսները: Ոմանք ավելի շատ են մտածում և ավելի հաճախ են գտնվում անհանգիստ հոգեվիճակում: Գիշերային ցնցումները այս դեպքում կարող են նաև ուղեղի պաշտպանական մեխանիզմը լինել:

Դա կարող է լինել մարդկանց մոտ, ովքեր շատ են ծանրաբերռնում իրենց մտքերով և ուղեղը պետք է համոզվի, որ քնելու ժամանակն է: Առանց այդ ցնցման մարմինը անընդհատ քնելու կարիք կունենա միաժամանակ չկարողանալով արթուն մնալ։

Քնի խանգարում․

Քնի այնպիսի խանգարումները ինչպիսիք են գիշերային սարսափները և լեթարգիան հանգեցնում են ուղեղի ոչ ճիշտ աշխատանքին, ինչի հետևանքով կարող են ցնցումներ լինել։