Ինչքան շատ հնդիկ գա ՀՀ աշխատելու, այնքան լավ. քաղաքացիները՝ հնդիկների Հայաստանում աշխատելու մասին (Տեսանյութ)

Ինչքան շատ հնդիկ գա ՀՀ աշխատելու, այնքան լավ. քաղաքացիները՝ հնդիկների Հայաստանում աշխատելու մասին

Oragirnews-ը գրում է․ Վերջին շրջանում Հայաստանում արտերկրից օտարերկացիների մեծ հոսք կա, որոնց գերակշռող մասը Հնդկաստանի քաղաքացիներն են։ Եթե ժամանակին նրանք Հայաստան էին գալիս ուսման նպատակով, հիմա նաև աշխատանքի։

Հնդկաստանի քաղաքացիներին կարելի է հանդիպել տարբեր ոլորտներում՝ շինարարություն, սպասարկման ոլորտ և այլն։

Նրանց մեծ թիվը քաղաքացիների մոտ տարբեր կերպ է ընկալվում, որոշները դեմ են, որ այսքան հնդիկ է եկել ՀՀ, որոշներն էլ չեզոք են։

Oragir.News-ը շրջեց փողոցներով, քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունեն, որ հնդիկները գալիս են Հայաստան աշխատելու։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ նորմալ են վերաբերվում հնդիկների՝ Հայաստանում աշխատելուն։

«Շատ լավ եմ վերաբերվում, լիքը աշխատատեղ կան, իսկ հայերը չեն ուզում աշխատել, հնդիկներն աշխատում են»,- ասաց մի կին։

Քաղաքացիներից մեկն էլ մեր հարցին պատասխանեց` ասելով, որ Հնդկաստանի քաղաքացիները էժան վարձատրվող աշխատուժ են։

Մանրամասները՝ տեսանյութում։