Ինչ է դրված Պուտինի ննջասենյակում՝ մահճակալի կողքի սեղանի վրա. ՌԴ նախագահն անկեղծացել է

Ինչ է դրված Պուտինի ննջասենյակում՝ մահճակալի կողքի սեղանի վրա. ՌԴ նախագահն անկեղծացել է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասուլիսում պատասխանելով հարցին՝ թե ինչ է սիրում կարդալ, կատակով ասել է, որ պատրաստվում է վերընթերցել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգիրքը։

Այնուհետ վերադառնալով լուրջ տոնին, Պուտինը ասել է՝ քիչ ժամանակ ունի կարդալու համար, բայց իր ննջասենյակում՝ մահճակալի կողքի սեղանի վրա դրված է Միխայիլ Լերմոնտովի ստեղծագործությունների հատորը։

«Նա (նկատի ունի Լերմոնտովին) փայլուն երիտասարդ էր: Ինձ շատ է հետաքրքրում, թե ինչպես էին մտածում այն ժամանակվա այդպիսի փայլուն մարդիկ, ինչ արժեքներ ունեին, ինչպես է դա առնչվում այսօրվա հետ:

Ընդհանրապես, ես հաճույքով եմ կարդում նրան»,- խոստովանել է Պուտինը։