Իվետա Մուկուչյանը երգել է Աննա Հակոբյանի ընթրիքին

Իվետա Մուկուչյանը երգել է Աննա Հակոբյանի ընթրիքին

Hraparak.am-ը գրում է․ ««Արմաս» գինու գործարանում կիրակի օրը տեղի է ունեցել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքը՝ «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» խորագրով:

Ներկաները վարչապետի տիկնոջ հետ ընթրելու համար վճարել են մեկ միլիոն դրամ:Մենք տեղեկացանք, որ այդ օրը հիմնականում հնչել է հայ դասական երաժշտություն` Կոմիտաս, Արամ Խաչատրյան և այլն` «Էթնո քոլորս» խմբի կատարմամբ:

Մենք նաև տեղեկացանք, որ այդ օրը երաժշտական կատարմամբ հանդես է եկել Աննա Հակոբյանի ընկերուհին` Իվետա Մուկուչյանը: Մենք մեկնաբանություն խնդրեցինք Մուկուչյանից, սակայն նա լսելով մեր հարցն անմիջապես անջատեց հեռախոսը` ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով տեղեկությունը: