Ոստիկանները շրջափակել են Գրիգին և Սոնային

Ոստիկանները շրջափակել են Գրիգին և Սոնային

Starnews.am-ը գրում է. Օրեր առաջ հումորիստ Գրիգ Գևորգյանն ու կինը՝ պարուհի Սոնա Եսայանը, մեկնել են ԱՄՆ։

Զույգին Լոս Անջելեսի օդանավակայանում դիմավորել էր հումորիստ Արմուշը, ով նաև նրանց մասնակցությամբ զվարճալի հոլովակ էր հրապարակել ինստագրամյան իր էջի story բաժնում։

Թե՛ Սոնան, թե՛ Գրիգը բավականին ակտիվ կերպով հրապարակումներ են անում սոցիալական էջերում՝ հետևորդների հետ կիսվելով, թե ինչպես են անցկացնում իրենց ժամանակը օվկիանոսից այն կողմ։

Այսօր էլ նրանք ինստագրամյան իրենց էջերի story տեսանյութեր էին հրապարակել և հայտնել, որ տեղի սրճարաններից մեկում հայտնվել են բավականին վտանգավոր իրավիճակում.

«Ոստիկանները շրջափակել են մեզ»,- տեսանյութերին մեկին կից գրել էր Սոնան։ Գրիգն էլ իր խոսքում նշել էր, որ բավականին վախեցել են։