Լևոն Քոչարյանը ցանկանում է վերցնել պատգամավորական մանդատը

Լևոն Քոչարյանը ցանկանում է վերցնել պատգամավորական մանդատը

Լևոն Քոչարյանի կողմից պատգամավորական մանդատը ստանձնելու հարցի շուրջ փաստաբանական խումբը առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ:

Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի  փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքից մի քանի  թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ցուցակում հաջորդը Լևոն Քոչարյանն է։

Այսօր ավելի վաղ դաշնակցական գործիչ Գերասիմ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նոյեմբերի 2-ին ԿԸՀ է ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում:

Նշենք, որ ցուցակում Լևոն Քոչարյանը 50-րդն է, Գերասիմ Վարդանյանը՝ 49-րդը։