Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. կա 5 վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. կա 5 վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Գրում է shamshyan.com-ը։

Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 188 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Հ.-ի վարած BMW մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ՝ 57-ամայ Տիգրան Խ.-ի վարած Kia Optima մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Kia-ի վարորդ Տիգրան Խ.-ն, նրա ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Կարեն Խ-ն, 42-ամյա Արսեն Դ.-ն, և BMW-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Իննա Հ.-ն և ՌԴ քաղաքացի 18-ամյա Մարիա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 փրկարարական ջոկատի փրկարարները:

Օպերատիվ են գործել նաև «Սիսիան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Անտոն Անտոնյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում