Խոշոր հրդեհ՝ Ծաղկաձորի «Թումանյանի խինկալի» ռեստորանում․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից

Խոշոր հրդեհ՝ Ծաղկաձորի «Թումանյանի խինկալի» ռեստորանում․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ժամը 14․35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքում Ծաղկունյաց հրապարակում 9/1 հասցեում գործող «Թումանյանի խինկալի» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Հրազդանի թիվ 44 և թիվ 47 հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարում էին ռեստորանի աշխատակիցները և քաղաքացիները։

Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղղյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Պարեկների մի մասը սահմանազատել է տարածքը, մի մասն էլ հրշեջների հետ մասնակցում է հրդեհաշիջման աշխատանքներին։

Ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև Ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի օպերատիվ խումբը։Այս պահին աշխատանքները շարունակվում են։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում