Ծնվել է 44 օրյա պատերազմում անմահացած Նորայր Պետրոսյանի կրտսեր եղբայրը՝ Նորոն

Ծնվել է 44 օրյա պատերազմում անմահացած Նորայր Պետրոսյանի կրտսեր եղբայրը՝ Նորոն

Պետրոսյանների ընտանիքի առաջնեկը՝ Նորայրն էր ընտանիքի սպասված արու զավակն էր։ Ծնվել է 2001 թվականի օգոստոսի 2-ին Կոտայքի մարզի Հացավան գյուղում։ Այս ասին Socialblog-ի հետ զրույցում ասաց Նորայրի քույրը։

Փոքր հասակում եղել է ակտիվ երեխա։ Շատ էր սիրում պահել տնային կենդանիններ։ Իր սիրելի անկյունը իր ննջասենյակն էր, որտեղ սիրում էր համակարգչով խաղալ։ Իր տարերքն էր դհոլ նվագելը։

Դեռ փոքր հասակից աչքի էր ընկնում իր ազնվությամբ։ Բակի տղաների կողմից ամենասիրվածն էր։ Մինչև 9-րդ դասարան հաճախել է Հացավանի միջնակարգ դպրոցում։

Այնուհետև շարունակել է Գառնիի ավագ դպրոցում։ Ավարտելուց հետո, որպես իրավաբան ընդունվել է Ոստիկանական ակադեմիա։

Նա ակադեմիայում համարվեց «ազնվության» խորհրդանիշ։

Նորայրը թեպետ սիրում էր ուսուցիչներին, բայց բոլոր դպրոցականների նման Նորայրը նույնպես չէր սիրում առավոտյան արթնանալ։

Ոսումը կիսատ թողնելով ծառայության անցավ Արցախի 9-րդ պշ-ում։ Հակատանկային մարտկոցի կրտսեր սերժանտ Նորայրը շատ չէր սիրում խոսել բանակից , սակայն կարոտի մասին միշտ խոսել է։ Ծառայության ընթացքում աչքի էր ընկել իր չափից դուրս մաքրությամբ։

Պատերազմի օրերին քաջաբար կռվել է ոչնչացրել է թշնամու զրահատեխնիկա։

12 օր քաջաբար կռվել է Ջրականում։ Երբ հետնահանջ են տվել Հադրութում՝ Նորայրը և իր երեք ընկերները հոկտեմբերի 9-ին շրջափակման մեջ են եղել Հադրութում։ Նորայրը վիրավորում է ստացել ոտքերից և ձեռքերից։

Գիտակցելով գերի ընկնելու վտանգը իր մոտ առկա նռնшկի օգնությամբ պшյթեցրել է իրեն։

Անմահացել է հոկտեմբերի 10-ին։