Կայանատեղիների վճարը դարձնում են 160.000 դրամ. Նարեկ Թադևոսյան

Կայանատեղիների վճարը դարձնում են 160.000 դրամ. Նարեկ Թադևոսյան

Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Արագաչափերը» և «կարմիր գծերը» հեռացնելու կեղծ օրակարգով իշխանության եկած կապիտուլյանտներն հիմա էլ ցանկանում են երևանցիների հաշվին իրենց հաճույքները հոգալ.

Երևան քաղաքը ցանկանում են բաժանել «Ա» և «Բ» հատվածների, իսկ «Ա» հատվածում մեքենան կայանող մեր համաքաղաքացիները պարտավոր են տարեկան 160 000 ՀՀ դրամ վճարել:

Հ Գ․ հետաքրքիր է, թե ինչ են անելու այն կեղծ «հայրենասերը», ովքեր 2013 թվականին կարմիր գծերի դեմ պայքարում էին և այն թակարդ անվանում, երբ տարեկան ընդամենը պետք է 12 000 ՀՀ դրամ վճարեին»: