Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. 23-ամյա վարորդը բախվել է երկաթե պաշտպանիչ պատնեշին՝ հայտնվելով կառուցվող էլիտար շենքերի տարածքում

Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. 23-ամյա վարորդը բախվել է երկաթե պաշտպանիչ պատնեշին՝ հայտնվելով կառուցվող էլիտար շենքերի տարածքում

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 16:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Գրիգոր Վարդանյանը ժողովրդին հայտնի «Կուկուրուզնիկ»-ի տարածքից տեպի Տերյան փողոց ընթանալիս իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե պաշտպանիչ պատնեշին և կողաշրջվել :

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի և ավագ պարեկ Վազգեն Զաքարյանի գլխավորությամբ:Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում