Կինը բռնել է ամուսնուն մոր հետ դավաճանելիս և ամուսնալուծության հայց ներկայացրել

Կինը բռնել է ամուսնուն մոր հետ դավաճանելիս և ամուսնալուծության հայց ներկայացրել

TikTok-ի օգտատերն իմացել է ծանր ծննդաբերությունից հետո ամուսնու և մոր դավաճանության մասին և հեռացել նրանից: Այս մասին հայտնում է Daily Star-ը:

Քեթրին անունով մի կին պատմել է, որ ամուսնուն բռնել է դավաճանության մեջ, երբ հետծննդյան դեպրեսիայի մեջ է եղել հղիության 29-րդ շաբաթում երկվորյակներ ունենալուց հետո: Նրա խոսքով՝ մի անգամ ընտանիքի մի քանի անդամներ նկատել են, որ ամուսինն ու մայրը իրենց տարօրինակ են պահում։

Այս մասին իմանալուց հետո Քեթրինը զանգահարել է տղամարդուն, երբ նա մեքենա էր վարում, և լսել է մեկ այլ կնոջ ձայն:

Ամուսինը հրաժարվել է բացատրություն տալ և անջատել հեռախոսը:

Ավելի ուշ Քեթրինին հայտնի է դարձել, որ մեքենայի սրահում եղել է կնոջ մայրը։ Նա պարզել է, որ տղամարդը չորս ամիս շարունակ դավաճանել է իրեն նրա հետ։ Այդ ժամանակ կինը որոշում է կայացրել հեռանալ ամուսնուց։ Նա ամուսնալուծության հայց է ներկայացրել, վերցրել է երեխաներին և հեռացել տնից, որտեղ շուտով բնակություն է հաստատել մայրը:

Փաստաթղթերի համաձայն՝ Քեթրինը պետք է երեխաների խնամակալություն ստանար։ Այդ մասին իմանալուց հետո նրա մայրն ու ամուսինը սկսել են պլանավորել հարսանիքը՝ աղջիկներին իրենց մոտ վերցնելու համար։

Սակայն տղամարդու և նրա զոքանչի սիրավեպը երկար չտևեց։ Բաժանումից հետո Քեթրինի մայրը վերադարձել է հոր մոտ, և նա ներել է նրան։ Նա կատարվածի համար մեղադրել է Քեթրինին՝ նրան անվանելով սարսափելի դուստր և կին։ Այդ ժամանակից ի վեր օգտատերը խզել է հարաբերությունները հարազատների հետ։ Նա արդեն երկու տարի է, ինչ չի շփվում ընտանիքի հետ։

Աղբյուր` Փաստինֆո