Հավանաբար 14-ից 20 տարեկան աղջկա գանգ էր․ Սևանում գանգ գտած քաղաքացին մանրամասներ է պատմում

Հավանաբար 14-ից 20 տարեկան աղջկա գանգ էր․ Սևանում գանգ գտած քաղաքացին մանրամասներ է պատմում

«Սևանի ափին ման էինք գալիս, 2 մետր հեռավորության վրա տարօրինակ բան նկատեցի, մոտեցա, տեսա՝ գանգ է»,- այս մասին Oragir.News-ին ասաց քաղաքացին, ով չցանկացավ ներկայանալ։

Նա պատմեց, որ գանգի ձախ կողմի հատվածում կոտրվածք է եղել․ «Հավանաբար սպանություն է եղել, կամ գուցե ընկնելուց է հարված ստացել, չգիտեմ, բայց գանգը ջրի մեջ ջարդվել չէր կարող»։

Հարցին՝ ելնելով գանգի չասփերից, քանի՞ տարեկան մարդու գանգ կարող էր լինել այն, քաղաքացին պատասխանեց․

«Հավանաբար 14-ից մինչև 20 տարեկանի, չափսերով ավելի փոքր էր, հնարավոր է աղջկա գանգ լիներ։ Կարծում եմ ՝ նոր էր, քանի որ դրսից քայքայված էր, բայց ներսում դեռ ինչ-որ բան կար, երևի 1 տարվա էլ չէր լիներ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում