Հերոսի շիրիմին այցելելիս ընտանիքի անդամները վթարի են ենթարկվել. կա զոհ և վիրավորներ

Հերոսի շիրիմին այցելելիս ընտանիքի անդամները վթարի են ենթարկվել. կա զոհ և վիրավորներ

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ դեպի Վերին Արտաշատ ընթանալիս, Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել:

Մինչ քննիչների ժամանումը, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով մահացել է, իսկ վիրավորներից մեկին տեղափոխեւմ են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վարորդը, մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են և մեկնում էին իրենց հարազատի՝ պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսի շիրիմին խնկարկում անելու և ծաղիկներ խոնարհելու: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառներից մեկը ավտոմեքենայի «շառավոյ»-ի կոտրվելն է եղել, ինչի հետևանքով վարորդը չի կարողացել կառավարել մեքենան և կողաշրջվել է:

Տեսանյութը ստորև