Հոկտեմբերի 3-ին եղբայրս ավանդեց հոգին՝ թողնելով մի ծանր քար՝ բոլորիս սրտերում

Հոկտեմբերի 3-ին եղբայրս ավանդեց հոգին՝ թողնելով մի ծանր քար՝ բոլորիս սրտերում

Oragir.News-ը գրում է․ «Արցախյան պատերազմներից մազապուրծ փրկվածներից շատերը դարձան իշխանությունների անգործության և անպատասխանատվության զոհը։ Ցավոք, ամիսներ են անցել, բայց առայսօր ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։

Տղաների շարքում էր նաև 19-ամյա Ռոման Թելյանը, ում հարազատների միակ սփոփանքն այսօր այն է, որ գոնե գերեզման ունեն։

«Եղբայրս՝ Ռոմանը, 5 տարեկան էր, երբ Լենինգրադից տեղափոխվեց հայրենի Առաջաձոր գյուղ։ 2022-ին անցավ պարտադիր ծառայության, իր սպորտային կազմվածքով ու խելքով մշտապես հրամանատարության ուշադրության կենտրոնում էր»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է քույրը՝ Անին։

Ռոմանը հետախույզ էր, ով պատերազմի օրերին ոչ մի կերպ կապի դուրս չէր գալիս ընտանիքի հետ։ Սեպտեմբերի 24-ին եկել է Առաջաձոր՝ իրենց տուն, բայց ընտանիքի անդամներին չի գտել, իսկ կապի միջոցները չէին աշխատում։

«Մինչև սեպտեմբերի 23-ը ոչ մի տեղեկություն չունեինք, միայն հաջորդ օրը մի կերպ զանգեց ու ասաց, որ իր հետ ամեն ինչ նորմալ է։

Շատերի նման, իմ հարազատները ևս ունեին վառելիքի խնդիր․․․ Հենց այդ չարաբաստիկ օրն էլ հարազատներս վառվեցին․․․ Ռոմանի մարմնի 70 տոկոսն այրվել էր․․․

Երևանի Այրվածքաբանական կենտրոնում հոկտեմբերի 3-ին եղբայրս ավանդեց հոգին՝ թողնելով մի ծանր քար՝ բոլորիս սրտերում»,- ասում է Անին։