Ղազախստանում սգո օր է. զոհերի թիվը հասել է 36-ի

Ղազախստանում սգո օր է. զոհերի թիվը հասել է 36-ի

Ղազախստանի Կարագանդայի շրջանում Արսելորմիտտալ Տեմիրտաու ընկերության Կոստենկոյի անվան հանքավայրում երեկ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի։

Այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Մինչ այժմ հայտնաբերվել է 36 մարդու դի։ 10 հանքափորների որոնողական աշխատանքները շարունակվում են.

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վթարի պահին հանքավայրում եղել է ավելի քան 250 մարդ։

Հիշեցնենք, որ հանքավայրում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Ղազախստանում հոկտեմբերի 29-ը համազգային սգո օր է հայտարարվել։