Ճանաչենք մեր հերոսներին․ Սամվել Սուրիկի Պետրոսյան

Ճանաչենք մեր հերոսներին․ Սամվել Սուրիկի Պետրոսյան

Սամվել Սուրիկի Պետրոսյանը ծնվել է 2004 թ.-ին Ասկերանի շրջանի Պատարա գյուղում։

Սովորել է հայրենի գյուղի դպրոցում, այնուհետև Շուշիի Ե. Մոզյան արհեստագործական վարժարանում։ 2022թ֊ի հուլիսի 4֊ին համալրել է ՊԲ շարքերը` ծառայության անցնելով 4-րդ Պահպանական բրիգադի Դ-20 հրետանային դիվիզիոնում։

Վայելում էր զինակից ընկերների սերն ու հարգանքը, իր ակտիվ մասնակցությունն է ունեցել 2023թ.֊ի սեպտեմբերի 19֊ի 24֊ժամյա պատերազմին։

Ընկել է Քաջի մահով անօդաչու թռչող սարքի հարվածից, արկերով լի մեքենան բեռնաթափելու ժամանակ։

Փառք քեզ, հերոս։