Մահացել է Ալիևների սիրելի պատգամավորը

Մահացել է Ալիևների սիրելի պատգամավորը

Այսօր մահացել է Ադրբեջանի պատգամավոր Գանիրա Փաշաևան, հայտնում են տեղի ԶԼՄ-ները։

Նախկին հեռուստահաղորդավարուհին, ով հայտնի էր հակահայկական ելույթներով ու դիրքորոշմամբ, մահկանացուն կնքել է Բաքվի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ տեղավորվել էր սեպտեմբերի 23-ին՝ առողջական լուրջ խնդիրների պատճառով։

Նրա բուժման համար Ադրբեջանի նախագահի տիկնոջ՝ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևի հատուկ հանձնարարությամբ բարձրակարգ մասնագետ էր հրավիրվել Թուրքիայից։

Բժիշկներին, սակայն, չի հաջողվել փրկել Ալիևների մերձավոր պատգամավոր Փաշաևային։