Մանկական Եվրատեսիլ 2023-ում հաղթեց Ֆրանսիան. Հայաստանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը

Մանկական Եվրատեսիլ 2023-ում հաղթեց Ֆրանսիան. Հայաստանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը

Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում հաղթեց Ֆրանսիան (228 միավորով), eրկրորդ տեղը զբաղեցրեց Իսպանիան (201 միավոր), իսկ Հայաստանը ներկայացնող «Yan Girls» խումբը երրորդն էր 180 միավորով։

Մրցույթին այս տարի մասնակցում էին 16 երկրների ներկայացուցիչներ:

Հատկանշական է, որ 2024-ին մանկական երգի մրցույթը կրկին կհյուրընկալի Ֆրանսիան՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ։