Մարդիկ տրանսպորտից իջնում և ոտքով են շարունակում ճանապարհը. կաթվածահար է եղել Իսակովի պողոտան

Մարդիկ տրանսպորտից իջնում և ոտքով են շարունակում ճանապարհը. կաթվածահար է եղել Իսակովի պողոտան

Այսօր կաթվածահար է եղել երթևկությունը Իսակովի պողոտա-Հաղթանակ կամուրջ հատվածում: Պարեկային ծառայությունը փակել է կամուրջը, խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի:

Մարդիկ տրանսպորտային միջոցներից իջնում և ոտքով են շարունակում ճանապարհը:

Ոստիկանությունից Tert.am-ին հայտնեցին, որ պայմանավորված արարողակարգով՝ պետական այցով է պայմանավորավրած իրավիճակը: Չմանրամասնեցին թե ինչ այցի մասին է խոսքը գնում:

Արդեն մոտ 20 րոպե կաթվածահար է երթևկությունը Իսակովի պողոտա-Հաղթանակ կամուրջ հատվածում: