Մարմարաշենի գերեզմանատանը հողին հանձնեցին 5 որբացած արցախցի բալիկների ծնողներին

Մարմարաշենի գերեզմանատանը հողին հանձնեցին 5 որբացած արցախցի բալիկների ծնողներին

Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղից էին Սաշա և Լիանա ամուսինները։ Հայաստան տեղափոխվելու համար Սարգսյանների ընտանիքը գնացել էր բենզալցակայան բենզին բերելու, որպեսզի տեղափոխվեին Հայաստան։

Սաշային և Լիանային վերջին անգամ կենդանի տեսել են նրանց անչափահաս երեխաները։

Սեպտեմբերի 25-ին՝ Ստեփանակերտում վառելիքի բաքի սարսափելի պայթյունի օրը, որը խլեց ավելի քան 100 մարդու կյանք։

Լիանան մահացել է Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի հաջորդ օրը, իսկ Սաշային ուղղաթիռով տեղափոխել էին Սիսիան, սակայն նա մահացել է հենց օդանավակայանում։

Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում երեխաները հուղարկավորեցին իրենց ծնողներին։