Մաքրեք լյարդը թույներից և վնասակար նյութերից 5 րոպեում

Մաքրեք լյարդը թույներից և վնասակար նյութերից 5 րոպեում

Հնագույն ժամանակներից մարդկանց հայտնի են եղել արջի ճարպի օգտակար հատկությունները, որը օգտագործել են սննդի մեջ և կիրառել որպես դեղամիջոց։

Համարվում է, որ արջայուղը դրական ներգործություն է ունենում մաշկային հիվանդությունների` էկզեմայի, մաշկաբորբի, մանկական դիաթեզի, ալերգիկ մաշկային քորի դեպքում, նաև սկսվող փսորիազի նախնական փուլում։

Օգտագործելուց առաջ վերցրեք անհրաժեշտ չափաբաժինը, այն պետք չէ տաքացնել, քանի որ սենյակային պայմաններում արագ հալչում է։

Լյարդը թույներից մաքրող. Խառնեք արջայուղը մեղրի հետ (1։1)։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` առավոտյան և երեկոյան, ուտելուց 30 րոպե առաջ։

Երեխաներին թույլատրվում է ըստ քաշի` մինչև 30 կգ-ի դեպքում` 1 թ/գ, իսկ 30-50 կգ-ի` 1 աղանդերային գդալ։

Վերքերի ապաքինում. Արջայուղը քսեք թանզիֆե անձեռոցիկին, դրեք վերքին, վիրակապեք, փոխեք օրը 1 անգամ։ Նույնկերպ կիրառեք օստեոխոնդրոզի, ռադիկուլիտի, արթրիտի, ռևմատիզմի դեպքում։

Մրսածություն. Խմեք 1-ական ճ/գ արջայուղ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք, մինչև լիարժեք ապաքինվեք։ Երեխաներին թույլատրվում է կեսական թ/գ` օրը 2 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։

Թոքախտ, թոքաբորբ, բրոնխիտ. Խմեք 1-3 ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 1 ամիս։ Ընդմիջեք 2-4 շաբաթ` կախված հիվանդության ընթացքի ծանրությունից, կրկնեք ևս 1-2 անգամ։