«Մենք նման ենք պատերազմող երկնքում սավառնող խարխուլ ինքնաթիռի, որի ղեկին առայժմ կապիկ է նստած»․ Դավիթ Ամալյան

«Մենք նման ենք պատերազմող երկնքում սավառնող խարխուլ ինքնաթիռի, որի ղեկին առայժմ կապիկ է նստած»․ Դավիթ Ամալյան

Aravot.am-ը գրում է․ «Այս տղերքը բոլորն ինձ համար թանկ են, դա կապ չունի նրա հետ, որ Վարդանս իրենց ծառայակիցն է եղել»,- այսօր Ցորի Դ-20 հրետանային դիվիզիոնի առաջին մարտկոցի զոհված զինծառայողների մահվան տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ ասաց  երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը։

Նրա որդին՝ զոհված հերոս Վարդան Ամալյանը եւս ծառայել է Ցորի զորամասում։ «Ես Վարդանին խոստացել եմ, որ երբեք իր կենացը մենակ չպետք է խմեմ, որովհետեւ ինքը մենակ չի զոհվել, բոլոր զոհերն էլ մեր տղերքն են։

Որեւէ մեկին չենք գերարժեւորում, եւ եթե ինչ-որ մեր տղան չի զոհվել, նա նորից մեր տղան է, ում համար մենք պարտավոր ենք ապրել, ում հարսանիքին պարտավոր ենք ուրախանալ։ Մենք դատապարտված ենք ապրողների հետ լինելու»,- ասաց նա։

Դավիթ Ամալյանը հավելեց․ «Ինչ վերաբերում է մեր պետությանը, ինչքան էլ շրջանցենք այսօր այդ հարցը, սա քաղաքականություն չէ, կարճ մի բան պետք է ասեմ։

Մենք նման ենք պատերազմող երկնքում սավառնող խարխուլ ինքնաթիռի, որի ղեկին առայժմ կապիկ է նստած։ Թող ներեն ինձ բոլոր կապիկները, բայց միայն այդ կապիկին իջեցնելու դեպքում մեր ինքնաթիռը երբ, մի կերպ հաջող վայրէջք կկատարի։

Իսկ առայժմ դժվարությունները մեզ հետ են, մենք դատապարտված ենք այդ դժվարություններին ու մարտահրավերներին դիմակայելու, մինչեւ հաղթանակ»։

Մանրամասները՝ Aravot.am-ի տեսանյութում