Մինչև վերջ պայքարել է Տիգրանը ՝ գնալով գիտակցված մահվան․ ճանաչենք մեր հերոսներին

Մինչև վերջ պայքարել է Տիգրանը ՝ գնալով գիտակցված մահվան․ ճանաչենք մեր հերոսներին

Ավանեսյան Տիգրանը ծնվել է 1996թ մայիսի 15-ին ք. Ասկերանում: Նա հաճախում էր Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը 2003-2014 թթ-ին, սովորում էր գերազանցությամբ, ունի մի շարք պատվոգրեր։

2015թ ընդունվել է ԱրՊՀ ֆինանսներ և կառավարում բաժինը։ 1 տարի սովորելուց հետո 2015թ ամռանը զորակոչվել է ծառայության առաջին պաշտպանական շրջան։

2016թ ապրիլյան պատերազմի ժամանակ Տիգրանը զբաղեցրել է գնդի հրետանու պետի հրամանատարական դասակի հրամանատար, որը ըստ կանոնի զբաղեցնում է ոչ թե զինվորը, այլ սպան, իսկ ինքը եղել է սերժանտ։

Ծառայությունը ավարտել է ավագ սերժանտի կոչումով ու ստացել է գերազանցիկ զինվորի շքանշան։

2020թ սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսելուն պես առաջին 13 հոգին Ասկերան քաղաքից կամավոր մեկնեցին մարտակն դիրքեր. այդ 13 հոգու մեջ էր գտնվում նաև Տիգրանը։ Նա մինչև պատերազմի ավարտը կատարել է հրամանատարության կողմից տրված բոլոր հրամանները՝ չլքելով իր դիրքը։

2022թ մարտի 24-ին սկսվել էր Քարագլխի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան։ Տիգրանը կամավոր մասնակցել է Խանապատ գյուղի պաշտպանությանը և 1 ամիս շարունակ իրականացրել է դիրքերում հերթապահություն՝ պարգևատրվելով «Տիգրան Մեծ» մեդալով։

2022թ հունիսի 17-ին համալրել է ԱՀ ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման շարքերը՝ ստանալով լեյտենանտի կոչում։ 2022թ սեպտեմբերին կամավոր մասնակցել է Ջերմուկի մարտերին։

2023թ հուլիսի 8-ին ամուսնացել է իր ընտրյալի հետ։ 2023թ սեպտեմբերի 19-ին լինելով ПК գնդացրորդ մինչև վերջ պայքարել է թշնամու դեմ ՝ գնալով գիտակցված մահվան, վայր չդնելով իր զենքը։

Տիգրանի և իր ընկերների կատարած սխրանքների մասին գիտեն իր հրամանատարները և ծառայակից ընկերները։ Եթե հայ ազգի մեջ շատ լինեին Տիգրանի պես անձնազոհ և հայրենասեր տղաներ, կարող է Արցախի ճակատագիրը այսպես չավարտվեր։