«Մի տեղեկատվություն կա, որը ժողովուրդը պետք է իմանա»․ Փաշինյան

«Մի տեղեկատվություն կա, որը ժողովուրդը պետք է իմանա»․ Փաշինյան

«Մի տեղեկատվություն կա, որը մեր ժողովուրդը պետք է իմանա. Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հաշվետվության քննարկման ժամանակ է այն հնչել:

Գիտեք, որ քննարկումների մեջ ենք, թե ինչ տիպի ատոմային էլեկտրակայան պետք է կառուցվի ՀՀ-ում»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը. ո՞րն է այդ տեղեկատվությունը.

«Մոդուլյար տեխնոլոգիաների դեպքում, երբ ատոմային ռեակտորի վթար է տեղի ունենում, համարվում է լոկալ միջադեպ, այսինքն՝ մոդուլյար ատոմային էլեկտրակայանի մոտակայքում եթե կա բնակավայր ու տեղի է ունենում վթար, բնակավայրի բնակչությունը չի տարհանվում, որովհետև այն բնակչության համար վտանգ չի ներկայացնում. այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը սա է»,- հավելեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ուսումնասիրվում են տարբերակները, թե ո՞ր առաջարկն է ՀՀ շահերին առավել համապատասխան: