Նիկոլ, փախի՛ր արագ, առանց հետ նայելու. Սաակաշվիլին՝ Փաշինյանին

Նիկոլ, փախի՛ր արագ, առանց հետ նայելու. Սաակաշվիլին՝ Փաշինյանին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան գրառմամբ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տալիս հնարավորինս արագ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

«Ուզում եմ նորից կրկնել Հայաստանի վարչապետի համար. հարգելի՛ Նիկոլ, փախի՛ր։ Փախի՛ր արագ, առանց հետ նայելու ՀԱՊԿ-ից, ԵվրԱզԷՍ-ից, վազիր դեպի Եվրամիություն, ՆԱՏՕ, դեպի նոր տարածաշրջանային միություններ։

Բայց ամենակարևորը՝ փախի՛ր Ռուսաստանից, փրկիր քեզ և հայոց պետականությունը։ Պուտինը նման է բուլդոգի. նա կծում է ու բաց չի թողնում, քանի դեռ ատամները չի սեղմել։

Խուսափեք դրանից՝ ողջ մնալու համար»: