Ողբերգական դեպք՝ Գյումրիում․ Ֆուտբոլի ակադեմիայի քարե պարիսպը փլուզվել է. քարերի տակ հայտնաբերել են տղամարդու դի

Ողբերգական դեպք՝ Գյումրիում․ Ֆուտբոլի ակադեմիայի քարե պարիսպը փլուզվել է. քարերի տակ հայտնաբերել են տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունցել Շիրակի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ  Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասից դեպի Մուշ թաղամաս տանող ճանապարհին՝ մուշ 2 10/5 հասցեում, Ֆուտբոլի ակադեմիայի քարե պարիսպը փլուզվել է: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՓԾ Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Տարածքը պարեկները սահմանազատել են, փրկարարներն էլ փլուզված պարսպի տակ հայտնաբերել են տղամարդու դի: 

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը 68-ամյա Նավասարդ Մ.-ն էր, ով այդ պահին պարսպի կողքով անցնելի է եղել, երբ մոտ 25 մ երկարությամբ ու 2 մ լայնությամբ պատը փլուզվել է նրա վրա: Ժամանել են նաև ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը: 

Այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: 

Դեպքի փաստով քննչական վարչությունում հավանաբար կնախաձեռնվի քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու է, թե ում կողմից է կառուցված «մահաբեր» քարե պարիսպը: