Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. 70-ամյա կինը քանդված աստիճանների հատվածից անզգուշությամբ վայր է ընկել և տեղում մահացել է

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. 70-ամյա կինը քանդված աստիճանների հատվածից անզգուշությամբ վայր է ընկել և տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Դեկտեմբերի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբից իրենց տեղեկացրել են, որ կանչով մեկնել են Առինջ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի պետ Հրաչյա Աթաբեկյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի տներից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ 70-ամյա Մարիետա Թ.-ի դին: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս, իրենց տան երկրորդ հարկից դեպի առաջին հարկ իջնող աստիճանները շփոթելով արդեն իսկ գործող աստիճանների հետ, քանդված աստիճանների հատվածից անզգուշությամբ վայր է ընկել և տեղում մահացել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում