Ոստիկանական հատուկ օպերացիա` Առինջ գյուղում. հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվողը

Ոստիկանական հատուկ օպերացիա` Առինջ գյուղում. հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվողը

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ` նոյեմբերի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել 2022 թվականից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող՝ Երևանի բնակիչ 30-ամյա Վլադիմիր Ավետիսյանի թաքնվելու վայրի մասին:

Տեղում ոստիկանները ենթադրյալ կասկածյալի թաքնվելու վայրում դարանակալումներ են իրականացնում, ու պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին:

Առինջ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվում է Վ. Ավետիսյանը և տեղափոխվում ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան այնուհետև քննչական բաժնից տեղափոխել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որպեսզի դատարանը վերահաստատի նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկասմյա կալանքի որոշումը, ինչը դատարանը բավարարել է:

Վ. Ավետիսյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համաապատասխան քրեակատարողական հիմնարկ:

Վ. Ավետիսյանը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերի, 235-րդ հոդվածի1-ին մասի, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերի և 117 հոդվածի հատկանիշներով: