Ոստիկանը «չեստ տվեց» Սեյրան Օհանյանին (Տեսանյութ)

Ոստիկանը «չեստ տվեց» Սեյրան Օհանյանին (Տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը նույպես Երևւանի ընդհանուր իրավասության դատարանի բակում էր։

Նա ներկա է գտնվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդության քննարկման վերաբերյալ դատական նիստին:

Քիչ առաջ Օհանյանը մոտեցավ դատարանի դիմաց հավաքված ոստիկաններին ու ձեռքով բարևեց նրան, ոստիկաններից մեկը ձեռքը մեկնելուց առաջ պատվի առավ Օհանյանին։

Տեսանյութը ստորև