Ոստիկանությունը պարզաբանել է Ուելսի երկրպագուների ձերբակալման պատճառը

Ոստիկանությունը պարզաբանել է Ուելսի երկրպագուների ձերբակալման պատճառը

Եվրոպայի առաջնության ընտրական խաղից առաջ Երևանում ավելի քան երեք տասնյակ ուելսցի ֆուտբոլասերներ են ձերբակալվել:

ՀՀ ոստիկանությունն այս առնչությամբ պարզաբանում է ներկայացրել, որում ասված է.

«16 օտարերկրացի խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալվել և համապատասխան փաստաթղթերով ներկայացվել են քննչական, ևս 16-ը հասարակական վայրում ոգելից խմիչքի ազդեցության տակ երևալու հիմքով ձերբակալվել, բերվել են բաժին և ազատ արձակվել»:

Հիշեցնենք, որ Երևանում Հայաստան-Ուելս խաղից առաջ բերման էր ենթարկվել 32 երկրպագու: