Պարզվել է Նարեկ Հովհաննիսյանի մահվան պատճառը

Պարզվել է Նարեկ Հովհաննիսյանի մահվան պատճառը

Hraparak.am-ը գրում է․ Դեկտեմբերի 5-ին մենք գրել էինք, որ Էջմիածնի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 դպրոցի 15-ամյա աշակերտը համադասարանցիների կողմից ծեծի է ենթարկվել, ապա օրեր անց հիվանդանոցում մահացել:

Մենք տեղեկացանք, որ մինչ այժմ որեւէ մեկը չի կալանավորվել, իսկ ծեծն իրականացրած աշակերտները չեն պատժվել:

Չնայած տարածվող տեղեկություններին, Էջմիածնի թիվ 5 դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել էր, որ աշակերտին որեւէ մեկը ծեծի չի ենթարկել, աշակերտների միջեւ տեղի է ունեցել քաշքշուկ, ինչից հետո երեխան մասնակցել է դասապրոցեսին, եւ միայն օրեր անց ինքնազգացողությունը վատացել է, եւ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ մահացել է:

Այսօր համացանցում տարածվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի եզրակացությունը, որտեղ նշված է, որ Նարեկ Հովհաննիսյանը ոչ թե թոքաբորբից է մահացել, այլ՝ թոքի վնասվածքից: