Սա շատ կարևոր է, քանի որ միայն այս տարբերակով հնարավոր կլինի ապահովել ձեր առաջնային օգնությունը

Սա շատ կարևոր է, քանի որ միայն այս տարբերակով հնարավոր կլինի ապահովել ձեր առաջնային օգնությունը

Դերասան Ռաֆայել Երանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի արցախցիներ , Հակարիի կամուրջը անցնելուց և Կոռնիձորում գրանցվելուց հետո մի շտապեք ձեր մեքենաներով մեկնել այլ վայրեր։

Շատ կարևոր ա, որ նախ մտնեք Գորիս և քաղաքապետարանի մոտ,Գորիսի պետականդրամատիկական թատրոնի շենքում (հասցե Կոմիտասի 28) գրանցվեք, որպեսզի հնարավոր լինի լուծել ձեր կացարանի,սնունդի,հիգենիայի պարագաների և այլնի խնդիրը։

Եթե ավտոբուսով եք եկել և չգիտեք ինչ անել, Կոռնիձորում անծանոթ մարդկանց հետ մի մեկնեք անհայտ ուղղությամբ, անպայման գնացեք Գորիս։

Եթե ձեր սեփական մեքենայով եք եկել ու վստահ եք,որ ունեք մնալու տեղ,բարեկամի տուն եք գնալու կամ այլ տեղ, ապա անպայման հաշվառում անցեք Կոռնիձորում։ Եվ եթե ամեն դեպքում մնալու տեղից բացի ունեք այլ կարիքներ կրկին հորդորում եմ մտնել Գորիս։

Սա շատ կարևոր է, քանի որ միայն այս տարբերակով հնարավոր կլինի ապահովել ձեր առաջնային օգնությունը, որից հետո թե ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, թե տարբեր նախաձեռնություններ կկարողանան հասկանալ, թե ով ինչ լրացուցիչ օգնության կարիք ունի:

Գրառումը կարող եք տարածել, որ հնարավորինս շատ արցախցի տեսնի