«Սա փակցրել են մեր շենքի շքամուտքին». Ֆլորա Վարդանյան

«Սա փակցրել են մեր շենքի շքամուտքին». Ֆլորա Վարդանյան

Քաղաքացի Ֆլորա Վարդանյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում ու գրել.

«Սա փակցրելեն մեր շենքի շքամուտքին այսօր։

Մենք չունենք պայմանագիր, նաև ցանկություն, որ ամենժամյա ռեժիմով հսկեն մեր ելումուտը։

Նաև մեծ խաբարով տեղեկացրեց օպերատորը ում հետ մի ժամ երաժշտություն ունկնդելուց հետո վերջապես ստացվեց կապ հաստատել, որ ինքը չունի իմ հարցերի պատասխանները բայց և միևնույն ժամանակ իրավունք չունի տրամադրել այլ իրավասու մարդու կոնտակտ։

Մեկ չիպը վաճառում են 1000 դրամով… եթե չես ուզում… ոչ մի խնդիր… կանգնի քո շենքի բակում։

Այս կծկտուր տառերով էլ տեղեկացնում են որ եթե չզանգեք ու չգնեք, դուռը փակելու են, իմացած եղեք։

Fnet Telecom դե կփակեք…

Ոստիկանություն կհրավիրեմ տեսնեմ առանց պայմանագրի ինչ իրավունքով եք մեր տան մուտքը փակում մեր առաջ։

Առաջարկում եմ ձեր ապագա պայմանագրում վեճերի արագ լուծման համար նաև արբիտրաժային դրույթներ ներառել

Arbitration and Mediation Center of Armenia ն էլ ձեզ օգնական այդ հարցում»։