Սուրբ Հովհաննեսի հրաշքը, որի խոսքերը պահպանվել են այս դարերի ընթացքում մինչև այսօր

Մեր կյանքում եղող հրաշքն այն է, որ մենք ունենք Աստվածաշնչի հզոր վարդապետությունը, սկզբունքները, պոեզիան և պատմությունները: Իսկ ամենամեծ հրաշքն այն է, որ Հիսուսի կյանքը, ծառայությունը և խոսքերը պահպանվել են այս դարերի ընթացքում մինչև այսօր:

Մատուռ հասնելու համար սարն ի վեր մոտ 3 կմ ճանապարհ պետք է ոտքով հաղթահարել:Ճանապարհը դժվար է, բայց հեշտ է գտնելը, չես մոլորվի, քանի որ ճանապարհին մենակ չես: Մատուռ տանող ճանապարհը գրեթե միշտ մարդաշատ է լինում: Թեթևացած հոգով ու մեծ հույսերով լցված հավատացյալները հետ են դառնում 20-30 րոպեում, կարծես 1.5 ժամում հաղթահարած քարքարոտ ու բարդ ճանապարհն արդեն հարթ ու ուղիղ է դարձել:

Հրաշք է, որ Աստվածաշունչը բառացիորեն իր էջերի մեջ պարունակում է Քրիստոսի դարձի բերող, բուժող Հոգին, որը մարդկանց սրտերը դարեր շարունակ դարձրել է դեպի աղոթքը, ճիշտ ուղիների ընտրությունը և իրենց Փրկչին փնտրելու ցանկությունը:

Անկասկած Սուրբ Աստվածաշունչը ճիշտ է վերնագրվել: Այն սուրբ է, որովհետև ուսուցանում է ճշմարտություն, որովհետև ջերմացնում է մեզ իր ոգով, սուրբ է, որովհետև սովորեցնում է մեզ ճանաչել Աստծուն և հասկանալ Նրա գործերը մարդկանց հետ, և սուրբ է, որովհետև իր էջերով վկայում է Տեր Հիսուս Քրիստոսի մասին:

Խաչքարերի 80 տոկոսից ավելին տեղադրվել են այն ընտանիքների կողմից, ովքեր երեխաներ չեն ունեցել: Մատուռ գալուց հետո մարդիկ երեխա են ունեցել, հետո եկել են ու որպես շնորհակալություն՝ խաչքարեր տեղադրել։

Ըստ ավանդության` 13-րդ դարի կեսին Սուրբ Հովհաննեսի աճյունը հայ և եզդի զորավարների նախաձեռնությամբ տեղափոխվել է Հայաստան, որից հետո նրանից մի մասունք  թաղվել է մատուռի տեղում, վրան խաչ է կանգնեցվել: Խաչը 1958թ.-ին փոխարինվել է Սուրբ Հովհաննես մատուռով:

2157 մետր բարձրության վրա գտնվող մատուռի մասին լեգենդների ու պատմությունների թիվը օր օրի աճում է: Սրբի հրաշագործ ուժի, բուժված հիվանդների ու հղիացած կանանց մասին պատմությունները բազմաթիվ են: Մարդկանց հոսքը մատուռ չի դադարում, գալիս են տարբեր մարզերից ու համայնքներից: Տեղացիները վստահեցնում են՝ եթե անկեղծ հավատով ես գալիս, ապա երազանքներդ ու ցանկություններդ անպայման կիրականացվեն: 

Լեռան բարձունքում՝ խաչքարերի պուրակի մեջ անսասան կանգնած է սպիտակ սրբատեղին: Մատուռի մոտակայքում կա 200-ից ավելի խաչքար, դրանցից յուրաքանչյուրը ունի իր պատմությունը: Ասում են՝ սրբատեղին այցելած այն ուխտավորները, որոնց իղձերն ի կատար են ածվել, 2005թ.-ից սկսած կանգնեցրել են այստեղ յուրաքանչյուրը մի խաչքար: