Տեսանյութ․ Արաքս գյուղում ավտովթարի հետևանքով կա 3 զոհ, 2 վիրավոր

Արաքս գյուղում ավտովթարի հետևանքով կա 3 զոհ, 2 վիրավոր

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ ապրիլի 4-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:35-ի սահմաններում Սարդարապատ-Արաքս գյուղամիջյան ճանապարհին՝ Արաքս գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 43-ամյա Հրաչյա Բեդոյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 24-ամյա Հակոբ Չոկուրյանի վարած «ՎԱԶ 21093» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Բեդոյանի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Գրետա Խաչատրյանը, վարորդներից Հ. Չոկուրյանն ու վերջինիս ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարկոս Ֆեսիլյանը տեղում մահացել են, իսկ Հ. Բեդոյանն ու Հ. Չոկուրյանի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա Մհեր Գրիգորյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ ժամանած հրշեջ-փրկարարները:Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել մահացածներին ու վիրավորներին, ապա պատգարակով մետեցրել «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Թարվերդյանը:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: