Քիչ մնաց՝ նա մահանար այն պատճառով, ինչ շատերս ենք անում գրեթե ամեն օր

Քիչ մնաց՝ նա մահանար այն պատճառով, ինչ շատերս ենք անում գրեթե ամեն օր

Եթե ուզում եք փռշտալ, արեք դա: Բնական ռեֆլեքսը ճնշելու փորձը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել առողջության համար, կարող է կոկորդը վնասվել, նախազգուշացնում են բրիտանացի բժիշկները: Վերջերս նրանք անհավանական դեպքի բախվեցին, որը կներկայացնենք ստորև։

34-ամյա բրիտանացուն շտապօգնությունը հիվանդանոց հասցրեց կոկորդի հետին պատի պայթելուց հետո: Նա չէր կարողանում խոսել կամ կուլ տալ:

Պարզվեց՝ փռշտալու պահին նա փակել էր և՛ քիթը, և՛ բերանը, որպեսզի շրջապատողների ուշադրությունը չգրավեր և բակտերիաներ չտարածեր: Այդպես նախկինում էլ էր արել: Բայց այդ անգամ ինչ-որ բան այնպես չէր գնացել․ մի քանի ժամ անց կոկորդի ցավն ուժեղացել էր, այն ուռել էր, ձայնը «նստել էր»:

Տղամարդը հիվանդանոց էր դիմել: Բարեբախտաբար, նրան վիրահատություն պետք չեկավ:

Նա հակաբիոտիկներով թերապիա անցավ և որոշ ժամանակ կատետերով էր սնվում:

Փռշտալն օրգանիզմի պաշտպանական ռեֆլեքս է, որը փորձում է ազատվել քթում գրգռիչից:

Եթե փորձում եք ճնշել փռշտոցը, ճնշման տակ գտնվող օդը գնալու տեղ չի ունենում: Ի վերջո այն կարող է իսկապես պատռել կոկորդը:

Կան դեպքեր, երբ փակ բերանով ու քթով փռշտացող մարդիկ կորցնում են լսողությունը, աորտայի պայթյուն են ունենում, արնազեղում է լինում ուղեղ, վիժում:

Բժիշկները խորհուրդ են տալիս քիթը կամ բերանը չփակել փռշտալիս, անկյունում փռշտալ: Պետք չէ մտածել՝ մարդիկ ինչ կմտածեն ձեր շարժուձևի մասին: