Օրգանիզմը վնասակար նյութերից մաքրելու արդյունավետ միջոց

Օրգանիզմը վնասակար նյութերից մաքրելու արդյունավետ միջոց

Ամսվա ընթացքում մեկ օր պետք է հայտարարել բեռնաթափման օր, ինչի շնորհիվ ձեր օրգանիզմը կմաքրվի և կսկսի ավելի լավ աշխատել:

Առավոտյան մեկ բաժակ ջուր խմեք՝ մի քանի կաթիլ կիտրոնի հյութով: Նախաճաշին ուտելու համար մրգային աղցան պատրաստեք: Մրգերից կարող եք ընտրել ելակ, հապալաս, մոշ, կեռաս, խնձոր, տանձ:

Դրա վրա ավելացրեք անյուղ յոգուրտ, կարող եք նաև ընկույզ ավելացնել: Կեսօրից առաջ կիտրոնով մեկ բաժակ ջուր խմեք:

15 րոպե անց մեկ բանան կերեք, ինչպես նաև՝ մեկ բուռ դդմի սերմ: Ճաշին կերեք կարմիր լոբով աղցան. լոբու վրա ձեթ ավելացրեք: Մեկ բաժակ կիտրոնով ջուր խմեք:

15 րոպե անց աղցան պատրաստեք՝ վարունգը, բողկը, նեխուրը և մի բուռ չամիչը խառնելով: Ճաշին կարող եք խաշած ձուկ ուտել: Քնելուց մեկ ժամ առաջ խմեք կիտրոնով մեկ բաժակ ջուր: