12-ամյա երեխան քնելուց առաջ մինչև Արցախի նկարները չի նայում, չի կարողանում քնել

Արցախցի Լիլիթ Մեհրաբյանը 12 տարեկան է, պատերազմի մասին հիշելիս արտասվում է։ Իր մանկական հիշողության մեջ վառ է այն մասը, թե ինչպես ինքն ու եղբայրը կրակոցների ձայները լսելուն պես վազելով գնացին նկուղ։

«Մենք վախեցած իջանք մեր պադվալ, շատ էինք վախեցել… Նույնիսկ պատուհանին մոտ չէինք գնում։

Հետո մեր բակի երեխաներն էլ մոտեցան մեզ, դուրս չէինք գալիս, մենակ մեր ծնողներն էին դուրս գալիս, որ մեզ ուտելիք բերեն»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված 12-ամյա Լիլիթ Մեհրաբյանը։

Լիլիթն ասում է` սիրուն է Գյումրին, բայց իր սիրելի Ստեփանակերտի հետ ցանկացած համեմատության մեջ Գյումրին պարտվում է։