30 տարի դաշնակիցն իր պարտականությունները կատարում էր, որովհետև մենք աշխատելու ձևը գիտեինք․ Սերժ Սարգսյան

30 տարի դաշնակիցն իր պարտականությունները կատարում էր, որովհետև մենք աշխատելու ձևը գիտեինք․ Սերժ Սարգսյան

«ՀԱՊԿ-ը մեր գործընկերը չէ, ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցն է։ Մեր գործընկերը ՆԱՏՕ-ն է, մեր գործընկերներն այլ եկրներն են, որոնք չեն մտնում ՀԱՊԿ-ի մեջ։ Իսկ դաշնակիցների հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե միայն լեզվով:

Եթե ուղեղ չունես, փոխաբերական իմաստով եմ ասում, չես կարող ունենալ այն արդյունքը որն ակնկալում ես։

Դաշնակիցը նրա համար չէ, որ քո փոխարեն կռվի։ Դաշնակիցը նրա համար է, որ անհրաժեշտության պարագայում, իր հնարավորությունների սահմաններում քեզ օժանդակի։ Բայց դա միակողմանի չի կարող լինել։

Դու էլ անհրաժեշտության դեպքում իրեն պետք  է օժանդակես՝ եթե ոչ զենքով, ապա տարբեր տեղերում քվեարկությամբ, վերաբերմունքով և այլն։

Լավ, ենթադրենք՝ ՀԱՊԿ-ը վատն է, իսկ ո՞վ է լավը։ Երբ դաշնակիցն առաջարկում է, իսկ դու ասում ես՝ չէ, ի՞նչ անի դաշնակիցը, գա խնդրի՞ քեզ, նորից և նորից գա խնդրի։

Մեր դաշնակիցներին արդարացնելու նպատակ չունեմ, եթե կուզեք՝ ես շատ ավելի մեծ պրոբլեմների մասին կարող եմ խոսել, բայց սկզբնապատճառն է պետք պարզել։

Բա ինչու՞ տևական ժամանակ՝ 30 տարի, այդ դաշնակիցն իր պարտականությունները կատարում էր, ինչու՞։

Որովհետև մենք աշխատելու ձևը գիտեինք, որովհետև մենք համարում էինք իրական դաշնակից, որովհետև մենք, անհրաժեշտության պարագայում, որևէ մեկից չէինք քաշվում և միջազգային ատյաններում քվեարկում էինք այնպես, ինչպես մեզ էր ձեռնտու, ոչ թե այնպես, ինչպես ուրիշներին դուր կգար և այդպես շարունակ», – ասաց Սերժ Սարգսյանը։