37-ամյա վարորդը մնալով մեքենաների արանքում մահացել է

37-ամյա վարորդը մնալով մեքենաների արանքում մահացել է

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18.35-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 150-րդ կմ-ին «Մերսեդես Բենց V-230» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Իվեկո» մակնիշի ավտոմեքենային:

Այդ ընթացքում մեքենայի հետնամասում գործ անող «Իվեկոյի» 37-ամյա վարորդ Գոռ Ստեփանյանը, մնալով երկու մեքենաների արանքում, մահացել է:

Կատարվում է նախաքննություն: