Mercedes-ը Սախարովի հրապարակում բախվել է արձանի եզրաքարին ու բռնկվել. վարորդին փրկել է մի երիտասարդ

Mercedes-ը Սախարովի հրապարակում բախվել է արձանի եզրաքարին ու բռնկվել. վարորդին փրկել է մի երիտասարդ

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Երևանի բնակիչ՝ 45-ամյա Արթուր Գ.-ն, իր վարած վրացական համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սախարովի հրապարակում բախվել է Սախարովի արձանի բետոնե արգելապատնեշին ու բռնկվել: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վարորդին, ով շոկային վիճակում է եղել, օգնության է հասել այդ պահին այդտեղով անցնող Էդգար անունով երիտասարդ տղա:

Նա ավտոմեքենայից մեծ դժվարությամբ կարողացել է վարորդին դուրս բերել ու մինչ շտապօգնության ժամանումը՝ տեղում առաջին օգնություն է ցուցաբերել:

Բժիշկները նրան հոսպիտալացրել են:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում