Ամոթ, թե՞ հպարտություն. Ի՞նչ է զգում Սուրենը

Ամոթ, թե՞ հպարտություն. Ի՞նչ է զգում Սուրենը

Օրեր առաջ Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հերթական հյուրը դերասանուհի, բլոգեր Մագա Հարությունյանն էր։

Starnews-ը հետևել էր զրույցին ու առանձնացրել ամենահետաքրքիր դրվագները։

Հաղորդման ընթացքում Մագա Հարությունյանը անդրադարձավ տարբեր թեմաների, այդ թվում՝ խոսեց այն մասին, որ շատերն իրեն մեղադրում են Սուրեն-Յանա զույգի բաժանման մեջ:

Մի կողմ դնելով մեզ համար զարմանալի մի քանի դրվագներ`ցանկանում ենք խոսել Մագայի արած մի արտահայտության մասին`ըստ որի, Սուրենի ծնողներն ու քույրերը պաշտում են իրեն:

Մեզ համար հետաքրքիր է`ինչ է զգացել այս հարցազրույցից հետո Սուրենը, դե իսկ դրանից հետո շատ հետաքրքիր է Սուրենի քույրերի, առավել ևս`ծնողների զգացածը:

Ամո՞թ, թե՞ հպարտություն… Ո՞րն է եղել ծնողներիդ պաշտամունքը մարդկային տեսակով ներկայացնելը, իհարկե դժվար է ասել, այնուամենայնիվ ևս մեկ անգամ հիշեցնենք, որ զույգը ամուսնացած է ԶԱԳՍ-ով:

Նշենք, որ Մագան նաև անկեղծացել էր հետևյալը.

«Սկզբում, երբ մարդիկ ու լրագրողները խոսում էին իմ ու Սուրենի միության մասին, ոչինչ չկար՝ բացի ընկերական հարաբերություններից։ Սկզբից էդ պատճառով էինք հերքում, հետո արդեն ուզում էինք մեր հարաբերությունները գաղտնի պահել՝ ինտրիգի համար երևի։

Գաղտնի էինք պահում մի քանի ֆակտորների համար,ինչու ոչ` նաև PR-ի:

Մեր հարաբերությունների իդեալականությունը բերեց ամուսնության։Ու Սուրենի իդեալական լինելը։Սուրենը իդեալական ա թե որպես ամուսին, թե որպես ընկեր։

Ամեն հարցում ինքը իմ կողքին ա , առանց Սուրեն ես չգիտեմ ինչ կանեմ ես չեմ պատկերացնում առանց իրա։
Սուրենից հավատարիմ ու միասեր մարդ չեմ ճանաչում։

Ինքը շատ անկեղծ ա ու ինքը դողում ա իմ վրա»: