Այսօր լրանում է բալիս 22-ամյակը․ երանի հրաշք լինի, ու իմ բալից մի լուր ունենանք․ անհետ կորած զինծառայողի մորաքույր

Այսօր լրանում է բալիս 22-ամյակը․ երանի հրաշք լինի, ու իմ բալից մի լուր ունենանք․ անհետ կորած զինծառայողի մորաքույր

Արցախյան 44-օրյա պատերազմից երեք տարի է անցել, մինչդեռ Գենադի Արամի Մնացականյանին ծնողներն ու հարազատները սպասում են ամեն օր ու ժամ, արդեն պատրաստ են լսել ամենավատ լուրը, միայն թե իմանան իրենց որդու մասին որևէ բան։

«Այսօր Գենադիի ծննդյան օրն է, լրանում է բալիս 22-ամյակը, իսկ մենք արդեն երեք տարի շարունակ այդ օրը նշում ենք առանց իր ֆիզիկական ներկայության»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Գենադիի մորաքույրը՝ Ինգա Մանուկյանը։

Գենադին ծնվել է ՀՀ քաղաք Սևանում, այնուհետև ընտանիքով տեղափոխվել ՌԴ։ «Կարող էր չգալ ծառայության, բայց նա որոշեց ու եկավ․․․․ երանի չգար․․․․ երանի պատերազմները վերջանային»,- մղկտում է Ինգան ու ասում, որ թեկուզ քրոջ որդին 44-օրյա պատերազմի օրերին զինվոր էր, բայց ամեն օր զանգում էր պատերազմի դաշտից ու հարցնում իրենց որպիսությունը։

«Ամեն օր զանգար տամ։ Ամսի 7-ին կտրվեց։ Զանգ չկար, դե ասումին՝ կապ չկա, հույսինք տամ մեզ։ Մինը ասումար՝ տեսնողա իլալ, վար վիրավոր հինգերեն հանելիսա իլալ, էն մինը ասումար՝ բայրակթարը վրդեղ իլալն՝ բոմբա վերածալ։ Ու տենց…»,- ասում է Ինգան Արցախի բարբառով։

Ինգայի խոսքով՝ արդեն երեք տարի իրենք հույս են պահում, որ Գենադին գերի է, ու մի օր որևէ լուր կունենան․ «Ախր շատ դաժան է ապրել այսպես, անորոշության մեջ, այլևս դիմանալու չէ…»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում