Արա Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպվել էր Օպերայում, իսկ Մակիչի դեպքում ոչ. Դավիթ Մշեցի

Արա Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպվել էր Օպերայում, իսկ Մակիչի դեպքում ոչ. Դավիթ Մշեցի

Գրող, բանաստեղծ Դավիթ Մշեցին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Երկակի ստանդարտներ

Ասում են․ «Մեռնողի ետևից կամ լավը կամ ոչինչ»։ Չնայած ամբողջական ձևը հետևյալն է․ «Մեռնողի ետևից կամ լավը կամ ոչինչ, բացի ճշմարտությունից»։

Ասածս ի՞նչ է, էս օրերին մահացավ մեր շոուբիզնեսի ներկայացուցիչներից Արա Մարտիրոսյանը։ Ինչպես ասում են․ «Աստված հոգին լուսավորի»։ Ես անձնական ոչ մի բան չունեմ այս մարդու հանդեպ, բացի այն, որ իրապես ցավում եմ, ինչպես ցավում եմ ցանկացած հայ մարդու մահը․․․

Ինքս երբեք չեմ համակրել Արա Մարտիրոսյանին որպես երգիչ, բայց դա չի նշանակում, թե բացառում եմ երգիչի իր ունակությունները։ Իմ երաժշտական ճաշակը պայմանավորված է նախ երգի տեքստով, որը պիտի լինի կուռ, իսկ երաժտության հանդեպ ունեմ գենային մոտեցում։

Այսօր Արա Մարտիրոսյանի հուղարկավորությունն էի դիտում, որը մեծ շուքով կազմակերպվել էր Օպերայում, որի դեմ բան չունեմ։ Հուղարկավորմանը տեսա նաև բազմաթիվ էստրադային երգիչների, քաղաքական իշխանության ներկայացուցիչների և այլոց, որի դեմ ևս ոչինչ չունեմ։

Ուղղակի մի բանի մասով չեմ կարող չխոսել։ Երկու ամիս առաջ հողին հանձնեցինք մեր Մակիչին, որը բացի էն, որ Հայրենիքի պաշտպանությունը գերադասեց համաշխարհային Երգիչ լինելու պատվից (բոլոր մասնագետները պնդում են, որ եթե Մակիչը չմասնակցեր շարժմանն ու շարունակեր Երգչի իր ուղղին, միարժեքորեն կլիներ համաշխարհային բեմերի առաջին դեմքերից), բացի էն որ մասնակցեց բոլր կարևորագույն կռիվներին՝ Առաջին Արցախյանին, Քառօրյա ճակատամարտին, 44-օրյա Ճակատամարտին, 1993 և 2020 թվականներին ծանր վիրավորվեց, արժանացավ ԼՂՀ «Արիության» , ՀՀ «Մարտական ծառայության համար» և բազում այլ մեդալների, այդ ամենով հանդերձ շարունակեց իր կռիվը նաև երգարվեստի ոլորտում և արժանացավ ՀՀ «Վաստակավոր Արտիստ»-ի կոչմանը։

Մակիչի մարդ տեսակից չեմ խոսի, քանզի բոլորը գիտեն նար մարդեղենության «Վերջին Մոհիկան» լինելը։

Փառք Արարչին, Մակիչի հոգեհանգստին, թաղմանն ու մնացած արարողություններին ներա են եղել Էս երկրի գրեթե բոլոր Նվիրյալները՝ զինվորականներից մինչէ Արվեստի մշակ էն մարդիկ, որոնք անքննակրելի արժեք են ստեղծել էս երկրի համար ու դեռ ստեղծում են՝ անկախ իրենց իսկ «Գավառում մերժված» լինելուց, կարճ ասած՝ մենք մերոնցով․․․

Բայց էստեղ ուզում եմ խոսել Պետության մոտեցման մասին։ Որպես ՀՀ «Վաստակավոր արտիստ»-ի պետությունը ավելի քան պարտավոր էր ո՛չ միայն իր իշխանության բարձրագույն խավով ներկա լինելու բոլոր արարողություններին, այլև պարտավոր էր բարձրագույն մակարդակով կազմակերպել Հոգեհանգիստը և, այո՛, հենց Օպերայից։

Փոխարենը ոչ միայն որևէ կազմակերպչական աշխատանք չտարվեց, այլ կառավարության անունից որևէ մեկը չբարեհաճեց ներկա գտնվել․․․

Շատերը կասեն հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ։ Ես ասում եմ՝ հենց հիմա է դրա մասին խոսելու ժամանակը։

Էլ չասեմ Արա Մարտիրոսյանի հուղարկավորությանն ու հոգեհանգստին ներկա էին տասնյակներով շուբիզնեսի ու էստրադայի «Կարկառուն » դեմքեր, որոնց բոլորի ձայնը եթե միացնես իրար Մակիչի Քթի տակ դնդնալու հզորությունը չունեն և էդ «Աստղերից» ոչ մեկին չտեսանք Մակիչի դեպքերի ժամանակ։ Ես չեմ ասում՝ վատ է, որ մասնակցելն են, ավելին՝ պարտավոր էին։ Ես խոսում եմ երկակի ստանդարտների մասին։

Էս ամենը խոսում է մեր «աստղերի» ու հանրության, եթե չասենք կատարյալ դեգրադացիայի, ապա գոնե Երկակի Ստանդարտներով ապրելու մասին։ Էլ չասեմ իշխանության ներկայացուցիչների ճաշակի մասին ու խորը ատելության՝ ամենայն մարդկային ու ազգային արժեքի մասով․․․

Էսքան բան»։