Դոլարը թանկանում է հասնելով 400 դրամի սահմանին

Դոլարը թանկանում է հասնելով 400 դրամի սահմանին

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 392.50 դրամ՝ սեպտեմբերի 27-ի համեմատ արժևորվելով 2․92 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 394 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 399 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 395 դրամ է, վաճառքը՝ 400 դրամ։ Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 411․86 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը 422 դրամ։

Փոխանակման կետերում եվրոյի առքը 414-417 դրամ է, վաճառքը՝ 423 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 3.99 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4․12 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4․05 դրամ, վաճառքը4․10 դրամ։