Ինչպես արագ իջեցնել արյան բարձր ճնշումը, ամենաարագ և արդյունավետ միջոցները

Ինչպես արագ իջեցնել արյան բարձր ճնշումը, ամենաարագ և արդյունավետ միջոցները

Արյան բարձր ճնշմամբ տառապում են ոչ միայն տարեցները, այլև երիտասարդների  1/3-ը: Եվ եթե անտարբերության մատնենք սրտանոթային այս հիվանդությունը, ապա չի բացառվում, որ ուղեղի բջիջներն աստիճանաբար մահանան, և օրգանիզմը վաղաժամ ծերանա:

Պետք չէ խուճապի մատնվել, քանի որ մեզ օգնության են հասնում այն հրաշք տնական միջոցները, որոնք արագ իջեցնում են արյան ճնշումը և ոչ մի վատ հետևանք չեն թողնում մեր առողջությանը:

Նուշ: Ամեն օր օգտագործելով մի բուռ նուշ, կարող ենք հավասարակշռել արյան ճնշման մակարդակը: Նուշը պարունակում է չհագեցված ճարպեր, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի քանակը, մեղմացնում աթերոսկլերոզը և իջեցնում արյան ճնշումը:

Ավելի լավ արդյունք ստանալու համար ցանկալի է նուշն օգտագործել ընկույզի հետ, քանի որ վերջինս նույնպես համարվում է արյան ճնշումը իջեցնելու արդյունավետ միջոց:

Կարմիր կծու պղպեղ: Կարմիր կծու պղպեղն արյան անոթները լայնացնում է, որի հետևանքով կարգավորվում է արյան շրջանառությունը: Մեկ կամ երկու թեյի գդալ աղացած կարմիր կծու պղպեղն ավելացնելով եռացրած ջրին՝ ստանում ենք տնական միջոց, որն օգնում է արագ կարգավորել արյան ճնշումը:

Քրքում (шафран прекрасный, Crocus speciosus): Արյան մեջ խոլեստերինի բարձր քանակը և արյան բարձր ճնշումը  մեր օրգանիզմում առաջ են բերում բորբոքային պրոցեսներ, որոնց դեմ կարող է պայքարել քրքումը:

Օրգանիզմում բորբոքային պրոցեսները նվազեցնելով`քրքումն օգնում է կարգավորել սրտանոթային ֆունկցիան և արյան շրջանառությունը: Քրքումը նաև ամրացնում է արյան անոթների պատերը, մաքրում դրանք ավելորդ մնացորդներից և խցանումներից:

Բացի այդ, կարելի է նաև ձեռքերը 10-15 րոպե դնել տաք ջրի մեջ:

Արյան ճնշումը կարելի է իջեցնել նաև շնչառությունը պահելով: Հարկավոր է արտանշչելիս 8-10 վայրկյան պահել շնչառությունը: Շարունակել այս պրոցեդուրաները 2-3 րոպե: Այս մեթոդն օգում է ճնշման կտրուկ տատանումների դեպքում, քանի որ այն բավական արագ է ազդում:

Առանց դեղամիջոցների զարկերակային ճնշումը կարելի է կարգավորել նաև կեֆիրի օգնությամբ: Լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է մի բաժակ կեֆիրին ավելացնել մեկ գդալ դարչին, լավ խառնել և արագ խմել:

Տարեց մարդկանց համար շատ օգտակար է կիտրոնի և նարնջի խառնուրդը: Մրգերը հարկավոր է առանց կեղևազրկելու տրորել և ընդունել ստացված խյուսն ամեն օր ուտելուց առաջ մեկ թեյի գդալ: Այս միջոցը նաև հագեցնում է օրգանիզմը վիտամիններով ու օգտակար նյութերով:

Եղեք առողջ՝ Socialblog