Խոշոր հրդեհ՝ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի, կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից

Խոշոր հրդեհ՝ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի, կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Գրում է shamshyan.com-ը։

Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրամատիկական թատրոնի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում նույն վաշտի պարեկներ Արտյոմ Չոբանյանը, Արտյոմ Արամյանը, կրտսեր պարեկներ Անդրանիկ Տեր-Գրիգորյանն ու Գոռ Ադամյանը նշված վայրից հեռացրել են մի քանի ավտոմեքենաների, որպեսզի Opel մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը չտարածվի այդ ավտոմեքենաների վրա:

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում